Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:21

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Երևանում առևանգված կնոջը հայտնաբերելու դեպքի մասին

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Երևանում առևանգված կնոջը հայտնաբերելու դեպքի մասին

Իրավապահները Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում հայտնաբերել են սեպտեմբերի 4-ին առևանգված օտարերկրացի կնոջը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը դեպքի հետ կապված մանրամասներ է հայտնել։

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն է մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 անձ և նրան տարել անհայտ ուղղությամբ: Իրավապահները պարզել են, որ կնոջն առևանգած մարդիկ ԱԱԾ-ի հետ ոչ մի կապ չունեն:

«Կնոջն առևանգելուց հետո, հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատել «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով էին: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` 4 միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործի բացահայտմանը միացել է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը, դիմել են նաև միջազգային համագործակցությանը։

Ըստ ոստիկանության՝ հանցագործության կազմակերպիչը Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդ է, որին միացել են Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակիչը և Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Վերջինս, ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ առևանգված կնոջ ամուսնու հետ նամակագրություն է վարել:

Իրավապահները պարզել են, որ առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:

«Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների խումբը երեկոյան ժամը 17։00-ի սահմաններում մայրաքաղաքի Իսակովի պողոտայում հանցավոր խմբի 3 անդամի է հայտնաբերել  և, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխել ոստիկանություն: Նույն օրը՝ ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվել է կնոջն անազատույան մեջ պահող 41-ամյա մեկ այլ երևանցի»,- հայտնում են ոստիկանությունից:

Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Իրահապահները ձեռնարկում են միջոցներ՝ Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 5-ին Քննչական կոմիտեն գործ էր հարուցել անհայտ անձանց կողմից լողավազանից կնոջն առևանգելու դեպքի առթիվ։ Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 4-ին՝ Երևանի Աշտարակի խճուղում գտնվող «Սան Մարկո» լողավազանում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երկու մարդ, որոնք ԱԱԾ աշխատակից էին ներկայացել, կնոջը նստեցրել էին BMW մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է և «ամերիկյան հայտնի գործարարի» կին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+