Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:52

ԱԱԾ աշխատակից ներկայացածների կողմից կնոջն առևանգելու դեպքի առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

ԱԱԾ աշխատակից ներկայացածների կողմից կնոջն առևանգելու դեպքի առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել ԱԱԾ աշխատակից ներկայացածների կողմից կնոջն առևանգելու դեպքի առթիվ։

Վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով) և 453-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կոչումը կամ լիազորությունները ինքնակամ յուրացնելը, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում) հատկանիշներով։

«2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:58-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երկու անձ Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից՝ մի կնոջ, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, նստեցրել է BMW մակնիշի ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՔԿ-ի՝ տուժողն իր հարազատների հետ գտնվել է «Սան Մարկո» լողավազանում, որտեղ նրանց է մոտեցել սև հագուստով, ամբողջությամբ ծածկված և դիմակավորված երկու անձ, ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Այնուհետև նրանք լողավազանի տարածքից կնոջը տեղափոխել են ավտոկայանատեղի և այնտեղից ավտոմեքենայով հեռացել։

ՔԿ-ն հավելում է, որ միջոցներ են ձեռնարկվում տուժողին և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+