Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:49

ԱՄՆ-ն բռնագրավել է Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը՝ պատժամիջոցները խախտելու պատճառով

ԱՄՆ-ն բռնագրավել է Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը՝ պատժամիջոցները խախտելու պատճառով

ԱՄՆ կառավարությունն առգրավել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից օգտագործվող ինքնաթիռը, որը, ըստ պաշտոնյաների, անօրինական կերպով գնվել է կեղծ ընկերության միջոցով և մաքսանենգ ճանապարհով դուրս բերվել Միացյալ Նահանգներից՝ խախտելով պատժամիջոցները և արտահանման վերահսկման օրենքները, հայտնում է  Associated Press-ը։

Ինքնաթիռն առգրավվել է Դոմինիկյան Հանրապետությունում և փոխանցվել Ֆլորիդայի դաշնային պաշտոնյաների հսկողությանը։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Վենեսուելայի առաջնորդի գործընկերներն օգտագործել են Կարիբյան կեղծ ընկերություն՝ Ֆլորիդայում գտնվող ընկերությունից 13 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռի գնմանն իրենց մասնակցությունը թաքցնելու նպատակով։ 2023 թվականի ապրիլին կնքված գործարքով ինքնաթիռն ԱՄՆ-ից Կարիբյան ավազանով արտահանվել էր Վենեսուելա՝ շրջանցելով Մադուրոյի ռեժիմի ներկայացուցիչների հետ գործարք կնքելու արգելքը:

Նշվում է, որ ինքնաթիռը Մադուրոն օգտագործել է արտասահմանյան ճանապարհորդությունների համար, այդ թվում՝ այս տարվա սկզբին Գայանա և Կուբա կատարած ուղևորությունների ժամանակ: Այն նաև ներգրավված էր դեկտեմբերին Վենեսուելայում բանտարկված մի քանի ամերիկացիների և Մադուրոյի մերձավոր դաշնակից Ալեքս Սաաբի փոխանակման գործընթացի մեջ:

Բռնագրավման մասին հայտարարությունը հնչել էր մեկ ամիս անց, երբ Վենեսուելայի իշխող կուսակցությանը հավատարիմ ընտրական մարմինները Մադուրոյին հայտարարել էին նախագահական ընտրությունների հաղթող՝ իրենց պնդումը հիմնավորելու համար չցուցադրելով որևէ արդյունք: Ընտրությունների թափանցիկության բացակայությունն արժանացել էր միջազգային դատապարտման: Ըստ AP-ի՝ ընդդիմությանը հաջողվել էր հավաքել ձայների ավելի քան 80%-ը, և Մադուրոն մեծ տարբերությամբ պարտվել էր նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+