Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:24

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Ձեզ ենք ներկայացնում սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Մի վատնեք ձեր ուժերը մանրուքների վրա: Ինքնավստահ կերպով ամեն ինչում փնտրեք լուսավոր կողմեր։ Դուք հնարավորություն կունենաք փոխել ձեր սոցիալական շրջանակը: Շաբաթ օրը հարմար է ոչ պաշտոնական հանդիպումների համար։

Ցուլ

Դուք կարող եք հետաքրքիր գաղափար ունենալ և արագ հնարավորություններ գտնել այն իրականացնելու համար: Պետք է հավաքեք ձեր ուժերը և կարևոր որոշում կայացնեք, որը կազդի ձեր հետագա ճակատագրի վրա: Հնարավոր է դրանից հետո փոխեք ձեր գործունեության տեսակը։ Երեքշաբթի և հինգշաբթի զգույշ եղեք գործընկերների հետ շփվելիս, ստուգեք տեղեկատվությունը:

Երկվորյակ

Այժմ դուք հնարավորություն կունենաք իրականացնել ձեր երազանքը։ Սկսվում է լավ ստեղծագործական շրջան, որը կբերի հաջողություն և շահույթ: Բարենպաստ կլինեն ուղևորություններն ու ճանապարհորդությունները, կարող եք հանգստանալ: Պահպանեք ձեր հոգեկան հավասարակշռությունը և հավատացեք լավագույնին, և դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա։

Խեցգետին

Արժե նվազեցնել աշխատանքի լարված տեմպը։ Դա թույլ կտա ձեզ հիշել տան, սիրելիի և այլ հաճելի բաների մասին: Մի վատնեք ձեր ամբողջ ուժը: Հինգշաբթի օրը ձեզ կուրախացնեն դրական իրադարձությունները, որոնք կբարելավեն ձեր կյանքը։

Առյուծ

Որպեսզի շաբաթն արդյունավետ և հանգիստ անցնի, փորձեք խուսափել ուրիշների հետ խոսակցություններից և վեճերից, նույնիսկ եթե դրանք շոշափում են ձեր մասնագիտական հարցերը: Մի վախեցեք քննադատությունից, դա կօգնի ուղղել սխալները: Ուրբաթ օրը թույլ կտա ձեզ փայլել ձեր տաղանդով։

Կույս

Հաջողությունն ուղեկցում է ձեզ, բայց կարող են լինել աննշան դժվարություններ: Զգուշորեն շրջանցեք նրանց և մի փնտրեք նորերը: Ինտուիցիան և չափի զգացումը կօգնեն ձեզ: Սովորեք ճանաչել մարդկանց և իրավիճակն առաջին հայացքից: Աշխատանքի նկատմամբ ձեր բարեխիղճ մոտեցումն սկսում է շոշափելի պտուղներ տալ: Ձեր ընտանիքում հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան։

Կշեռք

Շաբաթը, ընդհանուր առմամբ, հանգիստ և բարեկեցիկ կլինի, բայց ավելորդ չէ նաև հանգստանալ։ Շրջապատողները կաջակցեն ձեզ։ Այնուամենայնիվ, հատկապես կարևոր է պասիվ չլինելը: Հիշեք, որ բազմոցին պառկած ոչնչի չեք հասնի, մինչդեռ ակտիվությունն իրական հաջողություն կբերի։ Աշխատանքի մեջ ընկղմվելը հիանալի բաղադրատոմս կլինի վատ տրամադրության համար:

Կարիճ

Շաբաթը նոր սկիզբ է խոստանում: Ձեզ սպասվում են մասնագիտական և ֆինանսական հաջողություններ: Դուք հեշտությամբ եք հասնում նպատակներին: Ձեր անձնական կյանքում հաճելի փոփոխություններ են սպասվում։ Դուք կլինեք նրա հետ, ում սիրում եք:

Աղեղնավոր

Այս շաբաթ ձեր ինքնավստահությունը պետք է բարձրանա: Հնարավոր է բնակության կամ աշխատանքի վայրի անսպասելի փոփոխություն: Երկուշաբթին լավ օր է շփվելու, ինչ-որ բան սովորելու  և հաջող է բիզնես գործընկերների հետ բանակցելու համար: Այժմ կարևոր է ձեր կողմից ակտիվությունն ու նախաձեռնությունը։

Այծեղջյուր

Վերջապես եկել է երկար սպասված բարեկեցությունը։ Հարաբերությունները կկարգավորվեն նոր գործընկերների հետ։ Իրավիճակի մեջ արագ խորանալու և այն նույնքան արագ վերահսկելու ձեր ունակությունը կհանգեցնի համընդհանուր հավանության: Հանգստյան օրերին ձեր մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա:

Ջրհոս

Փորձեք չհրաժարվել առաջարկվող օգնությունից, քանի որ առաջադրված խնդիրները միայնակ հաղթահարելու հնարավորությունները հավասար են զրոյի: Երկուշաբթի գլխավոր նորությունները կարող են ձեզ տանը սպասել: Երեքշաբթի օրը փորձեք գործընկերների և ընկերների հետ շփումը հասցնել ողջամիտ նվազագույնի: Հանգստյան օրերին խաբեություն կամ դավաճանություն կարող եք բացահայտել։

Ձկներ

Այս շաբաթվա անհաջողությունների պատճառը կարող է լինել երեքշաբթի օրն ստացված տեղեկատվության նկատմամբ ձեր չափազանց դյուրահավատությունը: Բացի այդ, եթե դուք չափազանց երկար ժամանակ անխոհեմ եք վարվել, հիմա ստիպված կլինեք վճարել դրա համար: Չորեքշաբթի հավանական են նոր աշխատանքային շփումներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+