Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:14

Երիտասարդն ընկերոջ հետ գողացել է տատիկի 72-ամյա քրոջ 500 000 դոլարանոց ոսկեղենն ու 4000 դոլարը

Երիտասարդն ընկերոջ հետ գողացել է տատիկի 72-ամյա քրոջ 500 000 դոլարանոց ոսկեղենն ու 4000 դոլարը

Երևանում 21-ամյա երիտասարդը, տեղյակ լինելով իր մոր 72-ամյա մորաքրոջ՝ տանից բացակայելու և բանալիների օրինակն իրենց բնակարանում գտնվելու մասին, 24-ամյա ընկերոջ հետ գողացել է նրա 500 000 դոլարանոց ոսկեղենն ու 4000 դոլար, հայտնում է ՔԿ-ն։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին՝ ժամը 05:40-06:15-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ հաղորդագրության՝ երիտասարդներն ապօրինի մուտք են գործել տուն և հափշտակել գումարն ու ոսկեղենը։

Հանցանքն իբրև այլ անձանց կողմից կատարված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով նրանք մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականի փայտե մակերեսը և ձողը թողնելով բնակարանում՝ հեռացել:

Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Առանձնապես խոշոր չափերի գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով):

Դատարանը 24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ 21-ամյա երիտասարդի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+