Օգոստոսի 22-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդը մահացել է, իսկ ուղևորը վիրավոր է, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 15:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Կայքի հաղորդմամբ՝ վթարի ենթարկվելուց հետո BMW-ի միջից քաղաքացին շպրտվել է դուրս և նրա վրայով ավտոմեքենա է անցել: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







