Կայծակնային շախմատի պատանեկան առաջնությունում Հայաստանի երկու շախմատիստուհի նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մինչև 8 տարեկանների տարիքային խմբում չեմպիոն է դարձել Սոֆյա Բաղրամյանը, իսկ մինչև 14 տարեկան մարզիկներից հաղթողի կոչումը նվաճել է Սոնա Կրկյաշարյանը։
Սոֆիան 18 հնարավորից վաստակել է 16 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Սոնան 18 հնարավորից վաստակել է 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականն զբաղեցրած շախմատիստուհուց:
Օգոստոսի 17-20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում է Հայաստանի 19 ներկայացուցիչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







