Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:58

Ադրբեջանը ցանկանում է միանալ BRICS-ին

Ադրբեջանը ցանկանում է միանալ BRICS-ին

Ադրբեջանը ցանկանում է միանալ BRICS-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։

«BRICS-ին միանալ ցանկացողների մեծ հերթ է գոյացել։ Ադրբեջանն, իսկապես, նման ցանկություն է հայտնել։ Մենք դրա մասին խոսել ենք ռուս գործընկերների հետ, բայց դա գործընթաց է և աշխատանք է պահանջում»,- ասել է նա։

BRICS-ը հիմնադրվել է 2006-ին՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից։ 2011-ին BRICS-ին է միացել Հարավային Աֆրիկան, իսկ 2024 թվականի հունվարի 1-ին՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։ Այս տարի Ռուսաստանը նախագահում է միավորումը։ BRICS-ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։

Օգոստոսի 16-ին Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Ըստ հաղորդագրության՝ կողմերն այցի արդյունքներով նախատեսում են ընդունել համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+