Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել են քաղաքի օրվա տոնակատարությունները, տեղեկացնում է Կապանի համայնքապետարանը:
Սյունիքի մարզկենտրոնում քաղաքի օրը, ավանդույթի համաձայն, նշում են օգոստոսի նախավերջին շաբաթ օրը:
«Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի անդամներն առավոտից առաջինը շնորհավորեցին հերթապահող կապանցիներին և անցորդներին՝ դրանով իսկ ազդարարելով տոնական օրվա սկիզբը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտյան համաքաղաքային ֆլեշմոբով՝ հյուրասիրությամբ, հեծանվաերթով և համերգով՝ «Զանգեզուր» համույթի մասնակցությամբ:
Քաղաքի բնակիչների և հյուրերի համար բացվել են «Կապանի մշակույթի կենտրոնի պատմության ներկապնակը» և «Կապանցիներ. լույսի աղբյուրներ թաքնված աշխարհից» ցուցահանդեսները, ինչպես նաև անցկացվել են շախմատի, նարդու և շաշկու մրցաշարեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







