Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:06

Տաքսու վարորդները կպարտավորվեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել ուղևորներին

Տաքսու վարորդները կպարտավորվեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել ուղևորներին

Հայաստանի տաքսու վարորդները կպարտավորվեն միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և ուղևորին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային ՀԴՄ կտրոն, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

Նշվում է, որ յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը պարտավոր է պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումների)։

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող է մատուցել միայն լիազոր մարմնից դրա մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում, որի համար սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով։

Ըստ ՊԵԿ-ի՝ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար նաև անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։

Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից, 3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից, 5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

Անկանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը կկազմի յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից, 2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից, 4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

Նաև մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն։ Օրենքը չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ։

«Կազմակեր­պութ­յունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Իսկ այն դեպքում, երբ ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք: Ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:

2023 թվականի դեկտեմբերի 8-ին խորհրդարանն ընդունել էր օրինագիծ, ըստ որի՝ 2024 թվականից Հայաստանում առցանց տաքսիներով երթևեկության համար կսահմանվի պետական ​​տուրք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+