Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:43

ԱՀԿ-ն «կապիկի ծաղիկ» համաճարակը հայտարարել է հանրային առողջության արտակարգ իրավիճակ

ԱՀԿ-ն «կապիկի ծաղիկ» համաճարակը հայտարարել է հանրային առողջության արտակարգ իրավիճակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «կապիկի ծաղիկ» համաճարակը հայտարարել է միջազգային մտահոգության հանրային առողջության արտակարգ իրավիճակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ օգոստոսի 13-ին Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարել էր հանրային առողջության արտակարգ դրություն՝ համաճարակի բռնկման պատճառով։

«Արտակարգ իրավիճակների կառավարման կոմիտեն այսօր ինձ խորհուրդ է տվել, որ այն, ինչ տեղի է ունենում, միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ է: Ես ընդունել եմ այդ խորհուրդը»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով՝ 2023 թվականին հիվանդության գրանցված դեպքերն զգալիորեն աճել են, իսկ այս տարի այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը․ գրանցվել է ավելի քան 14 հազար դեպք, որից 524-ը՝ մահացու ելքով։

«Կոնգոյի արևելյան Դեմոկրատական ​​Հանրապետությունում «կապիկի ծաղիկի» նոր տարբերակի հայտնաբերումն ու արագ տարածումը, դրա հայտնաբերումը հարևան երկրներում և հետագա տարածման հնարավորությունն Աֆրիկայում և նրա սահմաններից դուրս մեծ մտահոգություն են առաջացնում։ Պարզ է, որ անհրաժեշտ է համակարգված միջազգային արձագանք՝ դրանք դադարեցնելու և կյանքեր փրկելու համար»,- ընդգծել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Նա նշել է, որ կազմակերպությունը մշակել է տարածաշրջանային արձագանքման ծրագիր, որը պահանջում է նախնական 15 միլիոն դոլար։

«Կապիկի ծաղիկը» հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց: Այն սովորաբար թեթև հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց ոմանք կարող են բարդություններ ունենալ: Սկզբնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Ցան կարող է առաջանալ, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+