Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:11

Մերձավոր Արևելքում լարվածության աճին զուգահեռ ԱՄՆ-ն զորք է ուղարկում տարածաշրջան

Մերձավոր Արևելքում լարվածության աճին զուգահեռ ԱՄՆ-ն զորք է ուղարկում տարածաշրջան

ԱՄՆ-ն ավիակիր հարվածային խումբ, կործանիչ էսկադրիլիա և լրացուցիչ ռազմանավեր է ուղարկում Մերձավոր Արևելք, քանի որ տարածաշրջանը պատրաստվում է Իրանի պատասխան գործողություններին՝ կապված այս շաբաթվա սկզբին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարի (ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի — խմբ․) սպանության հետ, հայտնում է CNN-ը։

Իսրայելի հարվածների հետևանքով մահացել էին «Հեզբոլլահի» հրամանատար Ֆաուդ Շուքերը և ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիան:

Նշվում է, որ սա ԱՄՆ ուժերի ամենամեծ տեղաշարժն է դեպի տարածաշրջան Գազայի պատերազմի սկզբից ի վեր, երբ Պենտագոնը երկու ավիակիր հարվածային խմբեր էր ուղարկել Մերձավոր Արևելք՝ հրապարակային նախազգուշացնելով տարածաշրջանային զինյալ խմբերին չընդլայնել մարտերը:

«Մենք բարձրաձայն և հստակ լսել ենք Գերագույն առաջնորդին, որ նա մտադիր է վրեժ լուծել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության համար, և որ նրանք ցանկանում են ևս մեկ հարձակում իրականացնել Իսրայելի վրա։ Մենք չենք կարող պարզապես ենթադրել, որ մենք նույնպես կարող ենք դառնալ նման հարձակման զոհ, այնպես որ, մենք պետք է համոզվենք, որ ունենք համապատասխան ռեսուրսներ և հնարավորություններ տարածաշրջանում»,- CNN-ին ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

Հուլիսի 31-ին իսրայելական հարձակման հետևանքով սպանվել էր «Հեզբոլլահի» հրամանատար Ֆաուդ Շուքերը, որին Թել Ավիվը մեղադրում էր հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման առաջնորդ Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում։

Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր Մաջդալ Շամսի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+