Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:44

35-ամյա քաղաքացու սպանության համար մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է․ ՔԿ

35-ամյա քաղաքացու սպանության համար մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է․ ՔԿ

Երևանի «Ավանգարդ» հյուրանոցի տարածքում Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակչի սպանության մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է և կալանավորվել, հայտնում է Քննչական կոմիտեն։ Գերատեսչությունը հրապարակել է միայն նրա անվան ու ազգանվան սկզբնատառերը՝ Կ.Մ.

ՔԿ-ն հիշեցնում է, որ 2024թ․ մայիսի 1-ի երեկոյան անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխվել Գևորգ Նազարյանը, որը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Գերատեսչության տվյալներով՝ կյանքի հետ անմահատեղելի մարմնական վնասվածքը Նազարյանին հասցրել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ Կ․Մ․-ն։

«Կ․Մ․-ն հեռախոսազրույց է ունեցել Նազարյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ պարզաբանումների նպատակով Ա․ Հ․-ի և ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի հետ ավտոմեքենայով գնացել է Երևան քաղաքի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ։ Ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Կ․ Մ․-ն, սպանելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր, ծակող-կտրող գործիքով հարվածել է Նազարյանի կրծքավանդակի ձախ կեսին և վերջինիս առողջությանը պատճառել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում։ Այնուհետև, Ա․ Հ․-ն Կ․Մ․-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է այլ վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կ․ Մ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 15 տարի ժամկետով), իսկ Ա․Հ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (hանցանք կատարած անձին աջակցելը, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով)։

Մայիսի 2-ին Ա․Հ․-ն ձերբակալվել է։ Կ․Մ․-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ՔԿ-ն հավելում է, որ հուլիսի 23-ին Կ․ Մ․-ն հայտնաբերվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում և կալանավորվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+