Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:33

«Բաքու պետք է մեկնել, սակայն Ադրբեջանը պետք է քայլեր անի». ՔՊ-ում չեն բացառել COP29-ին ՀՀ-ի մասնակցությունը․ ԶԼՄ

«Բաքու պետք է մեկնել, սակայն Ադրբեջանը պետք է քայլեր անի». ՔՊ-ում չեն բացառել  COP29-ին ՀՀ-ի մասնակցությունը․ ԶԼՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չեն բացառել ՀՀ մասնակցությունը՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։

Հուլիսի 21-ին COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևը ՀՀ ԱԳՆ-ին ուղղված նամակով Հայաստանին հրավիրել էր մասնակցել Բաքվում նախատեսվող գագաթնաժողովին։

«Բաքու պետք է մեկնել, սակայն Ադրբեջանը պետք է քայլեր անի»,- «Ազատությանը» հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ մասնակցությանը։ 

Նա Բաքվի առաջարկը «նորմալ» է որակել, բայց նշել է Բաքվից ակնկալվող քայլերի մասին։

«Առաջարկը նորմալ է, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ»,- ընդգծել է Քոչարյանը։ 

Վերջինս հայտարարել է նա, որ նոյեմբերին Բաքու գնալը ճիշտ է։

«Իհարկե ճիշտ է, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք»,- շեշտել է նա։

Ըստ Քոչարյանի՝ «Բաքուն պետք է փոխի իր հռետորաբանությունը, պետք է ձգտի խաղաղության, ինչպես Հայաստանն է ձգտում»։

Հունիսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Արմենպրեսին» մեկնաբանել էր COP29-ին վարչապետի մասնակցության մասին սոցցանցերում տարածված լուրը։ Փաշինյանի՝ խորհրդաժողովին մասնակցելու նշանակման մասին X-ում գրել էր ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուն։ Բաղդասարյանը նշել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում։

2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունն Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+