Ռուսաստանի հետ աճող լարվածության ֆոնին Եվրոպական երկրները որոշել են վերսկսել պարտադիր զորակոչը, հայտնել է TACC-ը՝ CNN-ին հղմամբ։
«Մենք եկել ենք գիտակցման, որ պետք է վերանայենք մեր մոտեցումները մոբիլիզացման, ռազմական տեխնիկայի արտադրության, քաղաքացիների հավաքագրման և կադրերի պատրաստման վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի եվրասիական հետազոտությունների տնօրեն Ռոբերտ Հեմիլթոնը:
Ըստ աղբյուրի՝ ուկրաինական հակամարտությունը նախազգուշացում էր ՆԱՏՕ-ին, որ անհրաժեշտ է վերականգնել դաշինքի պաշտպանական հնարավորությունները, որոնք ներառում են զորակոչը։
Լրատվականի փոխանցմամբ՝ եվրոպական որոշ երկրներ, այդ թվում՝ Լատվիան և Նորվեգիան, արդեն վերադարձել են պարտադիր զորակոչի պրակտիկային, իսկ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հունիսին ներկայացրել է կամավոր զինվորական ծառայություն մտցնելու նախաձեռնությունը։ Շվեդիան նախատեսում է 2025 թվականին զորակոչիկների թիվը հասցնել 8 հազարի։ Իր հերթին՝ Ֆինլանդիան ունի ավելի քան 900 հազար մարդու տպավորիչ ռազմական ռեզերվ, որից 280 հազարն արագ արձագանքման ուժերի մաս է կազմում։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարահ Դախլալլահը հայտնել էր, որ 2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի ավելի քան 500 հազար զինծառայող գտնվում է բարձր պատրաստության վիճակում, նշել է կայքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







