Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:39

Շաբաթվա աստղագուշակը․ ի՞նչ է սպասվում

Շաբաթվա աստղագուշակը․ ի՞նչ է սպասվում

Ձեզ ենք ներկայացնում հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Երկուշաբթի օրն աշխատեք արկածների մեջ չընկնել, մեծ է կորուստների վտանգը։ Երեքշաբթին և չորեքշաբթին կարող են լինել շաբաթվա ամենադժվար օրերը, դուք պետք է արագ արձագանքեք և փոխեք ընթացքը: Ուրբաթ օրը հուսադրող կլինի հաճելի հանդիպումով: Շաբաթ օրը կարող եք արագ և վճռականորեն զբաղվել ծագող բոլոր հարցերով։

Ցուլ

Բարենպաստ պահ է գալիս ձեր ուժերն ու հնարավորությունները կենտրոնացնելու համար։ Շաբաթվա սկզբին ծագած խնդիրներին պետք է հումորով վերաբերվել։ Հանգստյան օրերին եզրակացություններ արեք, բայց ինքներդ ձեզ, ոչ բարձրաձայն:

Երկվորյակ

Ձեր կյանքում ակնհայտորեն հաճելի փոփոխություններ են սպասվում: Ձեր ցանկությունները կատարվում են: Եվ, առաջին հերթին, դա վերաբերում է անձնական ոլորտին։ Սիրելի անձնավորությունը վերջապես կհասկանա, թե որքան թանկ եք դուք նրա համար և հաշվի կառնի ձեր ցանկությունները:

Խեցգետին

Շրջապատողները կսկսեն հասկանալ, թե իրականում ինչի եք արժանի։ Մի՛ հիասթափեցրեք նրանց, ցույց տվեք ձեր թաքնված տաղանդները: Որքան ավելի ակտիվ ապրելակերպ ընտրեք ինքներդ ձեզ համար, այնքան ավելի հեշտ կլինեն բոլոր տեսակի գործերը: Հատկապես լարված կարող են լինել երկուշաբթի և ուրբաթ օրերը։ Լսեք ձեր ներքին ձայնին:

Առյուծ

Խուսափեք թանկարժեք ժամանակը վատնելուց: Եթե դուք հանգիստ և հստակ կատարեք ձեր գործը, ամեն ինչ կարող է իրականություն դառնալ: Նախքան աշխատանքային պլան կազմելը, արժե ստուգել գործընկերների հուսալիությունը: Հանգստյան օրերը կուրախացնեն հաճելի իրադարձություններով։

Կույս

Կենտրոնացեք առաջնահերթ խնդիրների լուծման վրա, քանի որ այս շաբաթվա ընթացքում միանգամից չեք կարող հաղթահարել բոլոր գործերը։ Եղեք հանգիստ և ուշադիր, շտապողականությունը միայն կավելացնի աշխատանքի քանակը: Փորձեք այս ժամանակահատվածում խուսափել աշխատավայրում բաց առճակատումից, քանի որ կոնֆլիկտային փոխգործակցության մեջ դուք պարզապես անտանելի կլինեք:

Կշեռք

Զբաղվեք հոգևոր զարգացմամբ և ինքնակրթությամբ: Դուք կարող եք սովորել շատ օգտակար տեղեկություններ։ Ձեզ կարող են հետաքրքրել բիզնես առաջարկները: Ուրբաթ օրը ձեզ կարող է հաճելի հանդիպում սպասել հին ընկերների հետ։ Լավ կլինի նրանց նվերներ մատուցել։ Դուք կփայլեք խելքով և պերճախոսությամբ, հեշտությամբ և հասկանալի կերպով կարտահայտեք ձեր մտքերը։

Կարիճ

Այս շաբաթ ավելի լավ է զբաղվել առօրյա գործերով: Եթե ցանկանում եք ինչ-որ բան անել, արեք դա, նախաձեռնություն ցուցաբերեք: Ավելի շատ ժամանակ հատկացրեք անձնական կյանքին․ սերը չի խանգարում, այլ ոգեշնչում է: Կիրակի օրը ձեր հանգստությունն ու խաղաղասիրությունը հարթելու են բոլոր սուր անկյունները և հաշտեցնելու են սիրելիներին:

Աղեղնավոր

Շաբաթվա սկզբին ամփոփեք ձեր գործունեությունը և փորձեք վերացնել թերություններն ու բացթողումները։ Ժամանակն է արձակուրդ գնալ և նոր բան սովորել: Չորեքշաբթի օրը, օգտագործելով ձեր հմայքը և դիվանագիտական ունակությունները, կարող եք հասնել ձեր նպատակին։

Այծեղջյուր

Այս շաբաթ, ըստ ամենայնի, դուք կսկսեք համառորեն բարձրանալ կարիերայի հաջորդ գագաթը: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին, և նույնիսկ ավելի լավ է մեկ շաբաթ արձակուրդ վերցնել և ինչ-որ տեղ գնալ: Հանգիստը հիանալի միջոց է, որը թույլ է տալիս կուտակել ուժ և կենտրոնանալ ապագա նվաճումների վրա:

Ջրհոս

Այս շաբաթ պարզապես անհրաժեշտ է նախաձեռնություն և համարձակություն ցուցաբերել։ Գաղափարների իրականացման համար ձեզ հարկավոր կլինի գործընկերների, ընկերների և սիրելիների աջակցությունը: Դուք պետք է ավելի անկեղծ լինեք նրանց հետ և ուրվագծեք հեռանկարները: Ուրբաթ օրը պետք է լրջորեն աշխատեք ձեր էմոցիոնալ վիճակի վրա, քանի որ մռայլ տրամադրությունը վանում է զուգընկերներին։

Ձկներ

Դուք կկարողանաք զբաղվել գրեթե ցանկացած գործով, եթե գոնե նվազագույն պատկերացում ունենաք, թե ինչպես է դա արվում: Շաբաթվա կեսին անձնական կյանքում հնարավոր են կոնֆլիկտներ: Դուք կարող եք հակված լինել զայրույթի և դյուրագրգռության նոպաների:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+