Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտադիր է քաղաքապետարանի մեքենաների պարկը ժամանակի ընթացքում թարմացնել էլեկտրամեքենաներով, հայտնել է «Փաստ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանը ձեռք է բերել 20 նոր էլեկտրական մեքենա:
«Էկոլոգիապես մաքուր մեքենաների անցնելու գործոնից բացի, պաշտոնական «արդարացումն» այն է լինելու, որ նախ՝ կառավարության որոշմամբ, ծառայողական մեքենաները չեն կարող 10 տարուց «ծեր» լինել, իսկ քաղաքապետարանի մեքենաների գերակշիռ մեծամասնությունը տասից ավելի տարվա արտադրության են, երկրորդ՝ էլեկտրական մեքենաների շահագործման դեպքում էապես կրճատվելու են դրանց սպասարկման ծախսերը, մասնավորաբար՝ կվերանան բենզինի, քսայուղերի ծախսերը»,- գրել է թերթը:
Թերթը նաև նշել է, որ հնարավոր է ծառայողական մեքենաների կրճատում:
«Որոշ պաշտոնյաներ գուցե աշխատանքի գնան-գան «ոտքով»: Այս փաստը, մեր տեղեկություններով, որոշակի անհանգստություններ է առաջացրել քաղաքապետարանում, որտեղ կուլիսներում քննարկում են, թե ովքեր են տուժելու ավտոպարկի նման թարմացումից»,- գրել է թերթը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







