Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ճանաչվել է «Տարվա իմիջային փիառ» անվանակարգի հաղթող

Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ճանաչվել է «Տարվա իմիջային փիառ» անվանակարգի հաղթող

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա իմիջային փիառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2023թ. ապրիլին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 

Նախարարության տեղեկացմամբ՝ մրցանակն ստացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ով շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ բացառիկ բարձր մակարդակով անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը փոխել է Հայաստանի սպորտային իմիջը:

«Հայաստանն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցող երկիր էր, իսկ այսօր արդեն՝ նմանօրինակ առաջնություններ կազմակերպող: Միայն այս առաջնությանը տարբեր հարթակներով հետևել է մի քանի միլիոն մարդ: Միջազգային ֆեդերացիայի նախագահն առաջնությունից հետո հայտարարել էր, որ Հայաստանը նոր նշաձող է սահմանել ծանրամարտի աշխարհում, և նաև դրա շնորհիվ է ՀՀ-ին վստահվել 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Գիլոյանը ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում սպասվելիք մարզական միջոցառումները և վստահեցրել, որ դրանք ևս անցկացվելու են ամենաբարձր մակարդակով:

Երևանում 2023թ. ապրիլին անցկացված ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցել էր եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվել էր մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում, ընդհանուր առմամբ, նվաճել էին 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե:

«Տարվա իմիջային փիառ» մրցանակը շնորհվում է այն միջոցառումներին, որոնք նպաստում են երկրի հանրահռչակմանը, պետության միջազգային վարկանիշի բարելավմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+