Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

«Զվարթնոցում» ձերբակալված, դասալքության մեջ մեղադրվող ռուս տղամարդն ազատ է արձակվել. Սաքունց

«Զվարթնոցում» ձերբակալված, դասալքության մեջ մեղադրվող  ռուս տղամարդն ազատ է արձակվել. Սաքունց

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող և դասալքության մեջ մեղադրվող 25-ամյա քաղաքացի Իվան Չ.-ն, որին ՀՀ իրավապահները հուլիսի 15-ին ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայանում, հուլիսի 16-ին դատախազի որոշմամբ ազատ է արձակվել, Armenia Today-ին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Վերջինս հավելել է, որ իրենց գրասենյակն ստանձնել է քաղաքացու պաշտպանությունը, բայց մինչ փաստաբանը հասել է բաժին, նա արդեն ազատ արձակված է եղել։

«Դեռ չենք կարողացել հանդիպել իրեն, քանի որ մինչև փաստաբանը գնացել է ոստիկանական բաժին, իրեն արդեն ազատել են։ Մենք տեղեկացել էինք իր ձերբակալության մասին, որից հետո սկսեցինք գործում ներգրավվելու գործողություներ իրականացնել՝ հայտնելով, որ մենք  ուզում ենք ստանձնել իր պաշտպանությունը, քանի որ նա այստեղ ոչ մի հարազատ չունի։ Պետք է ընթացակարգային փաստաթղթերը կազմելու համար թարգմանիչ տրամադրեին, բայց մինչ այդ գործողությունները, հսկող դատախազի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել։ Ցավոք, հետո իր հետ չենք կարողացել հանդիպել, բայց հիմա փորձում ենք գտնել և կապ հաստատել՝ հետագա գործընթացների համար»,- եզրափակել է իրավապաշտպանը։

Իվան Չ.-ի ձերբակալության մասին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր հուլիսի 15-ին։ Նրան ձերբակալվել էին Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։ Ըստ ՆԳՆ-ի՝ 25-ամյա Իվան Չ.-ն 2023թ. ապրիլի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր Նիժեգորոդսկի մարզի ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (զորամասը կամ ծառայության վայրը չարտոնված լքելը կամ առանց հիմնավոր պատճառաբանությամբ մեկ ամսից ավելի ծառայության չներկայանալը, որը կատարվել է զորահավաքի ընթացքում)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+