Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:34

Արցախցիները կենսաթոշակային խնայողություններ ստանալու համար հնարավոր է դիմեն դատարան

Արցախցիները կենսաթոշակային խնայողություններ ստանալու համար հնարավոր է դիմեն դատարան

Արցախցիները, ովքեր չեն նախատեսում ՀՀ քաղաքացիություն ստանալ, կենսաթոշակային խնայողություններ ստանալու համար հնարավոր է դիմեն դատարան, տեղեկացել է «Հրապարակ»-ը։

Այժմ, ըստ հրապարակման, արցախցի քաղաքական գործիչները խորհրդակցում են իրավաբանների հետ։

«Մեր տեղեկություններով՝ Արցախի քաղաքական գործիչները հանդիպում են նախաձեռնում սահմանադրագետների, իրավունքի մասնագետների, իրավաբանների հետ՝ այս հարցը քննարկելու և լուծման ճանապարհը ընտրելու նպատակով։ Հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն մեր աղբյուրը չբացառեց, որ մասնագետների հետ քննարկումից հետո լուծման մի քանի ճանապարհ կընտրվի՝ սկսած անհատապես դատարաններ դիմելուց, վերջացրած Սահմանադրական դատարան դիմելով», — հայտնել է թերթը

Արցախցիներն օրենսդրական փոփոխությունների միջոցով այս հարցի լուծումը քննարկել են նաև խորհրդարանական ընդդիմության հետ, սակայն հաշվի առնելով, որ խորհրդարանում ՔՊ-ն մեծամասնություն է, այս ճանապարհը գրեթե բացառվում է, այդ պատճառով մնում է միայն դատարան դիմելը։

Թերթի տեղեկությամբ՝ խոսքը շուրջ 17 մլրդ դրամի և մոտ 35 հազար շահառուի մասին է։ Նշվում է, որ կուտակայինն ստանալ ցանկացողներին պետական գերատեսչությունում չեն տալիս կոնկրետ պատասխան, իսկ տարբեր կառույցներում պատասխանում են, «թե իրենք կապ չունեն կուտակային ֆոնդերի հետ», մինչդեռ այդ գումարները կուտակվել են ՊԵԿ-ի միջոցով՝ ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդերում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+