Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:41

Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը տնային կալանք է նշանակել․ փաստաբան

Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը տնային կալանք է նշանակել․ փաստաբան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հունիսի 12-ի հավաքի ժամանակ տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ Աղաբալյանը, ըստ նախաքննական մարմնի, ականատես լինելով ցուցարարներից մեկի ձեռքը պատռվելու տեսարանին՝ «համարձակվել է պլաստմասե դատարկ շիշ նետել ոստիկանների ուղղությամբ»։

Երիցյանը հավելել է, որ դատարանն իրավական ու փաստական հիմքերի բացակայության պայմաններում որոշել է 1 և 3 տարեկան երեխաների հոր, թոշակառու ու հիվանդ ծնողների որդու և բռնի տեղահանված ընտանիքի միակ կերակրողի նկատմամբ նշանակել տնային կալանք՝ զրկելով նրան ընտանիքը կերակրելու հնարավորությունից։

«Դատավորն ու քննիչը պաշտոնապես ենթադրում են, որ Հայաստանում անհնազանդության ակցիաները հնարավոր է շարունակվեն, իսկ Երվանդն էլ, մասնակցելով դրանց, կատարի նոր հանցանք»,- նշել է փաստաբանը։

Աղաբալյանը կալանավորվել էր հունիսի 16-ին՝ խուլիգանության մեղադրանքով։ Փաստաբանը հայտնել էր, որ ըստ նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված տեսագրության՝ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը)՝ լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին, զայրացած վիճակում գետնից վերցրել է դատարկ պլաստմասե շիշը և նետել առաջ։

Ոստիկանը ցուցմունք է տվել, որ այդ երիտասարդը հենց Երվանդն է։

Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով վիրավորներ կային ինչպես քաղաքացիների, այնպես էլ ոստիկանների շրջանում։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+