Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:58

Ավինյանին գոհացրել է Արաբկիրի թաղապետի ձերբակալությունը․ ԶԼՄ

Ավինյանին գոհացրել է Արաբկիրի թաղապետի ձերբակալությունը․ ԶԼՄ
Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 24-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Արամ Ազատյանի հասցեին գովեստի խոսքեր հնչեցնելուց մեկ օր անց իրավապահները նրան ձերբակալել են, գրել է «Ժողովուրդ»-ը։ Լրատվամիջոցը սա կապել է Ավինյանի շուրջ «օղակը սեղմելու» հետ՝ նրա մտերիմների դեմ քրեական գործեր հարուցելով: Ըստ թերթի՝ իշխանություններին դուր չի գալիս Ավինյանի լռությունը սահամազատման գործընթացի շուրջ։ «ՔՊ-ականները՝ հատկապես քաղաքապետարանում աշխատող, դավեր են նյութել վարչությունում, թե թիմի ներսում թիմ են ձևավորում․ պետք է ՔՊ-ն լինի միատարր, միահեծան ու բոլորը երկրպագեն բացառապես Նիկոլ Փաշինյանին, չունենան սեփական կարծիք»,- գրել է թերթը: Ավինյանը թերթին մեկնաբանել է կատարվածը և հայտարարել, որ իր համար անընդունելի է օրենքից դուրս ցանկացած գործողություն՝ անկախ նրանից, թե ով է դա արել։ «Օրենքից դուրս ցանկացած գործողություն ընդունելի չէ։ Նման արարքները որևէ տրամաբանության մեջ ընկալելի չեն։ Այսինքն՝ կապ չունի, թե ով է իրականացրել այդ արարքը, ինչ շրջանակ է իրենից ենթադրում»,- ասել է Ավինյանը։ Հուլիսի 3-ին քննիչները խուզարկություններ էին կատարել Երևանի Արաբկիր համայնքի վարչական շենքում, ձերբակալել մի խումբ աշխատակիցների։ Հուլիսի 4-ին դատարանը տնային կալանքի էր ենթարկել Ազատյանին և 30 մլն դրամ գրավ կիրառել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+