Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Եվրամիությանն անդամակցելու արագության տեսանկյունից հանրաքվեն ոչինչ չի փոխում․ Եղոյան

Եվրամիությանն անդամակցելու արագության տեսանկյունից հանրաքվեն ոչինչ չի փոխում․ Եղոյան

Եվրամիությանն անդամակցելու արագության տեսանկյունից հանրաքվեն ոչինչ չի փոխում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նրա խոսքով՝ հանրաքվեն չի նշանակում, որ այդ ճանապարհով ավելի արագ է ՀՀ-ն դառնալու ԵՄ անդամ, քան մեկ այլ ճանապարհով։

«Մեր օրենսդրությունը և ԵՄ պրակտիկան ասում են, որ նման հանրաքվեներ անցկացվում են այն փուլում, երբ պետությունն արդեն դիմել է ԵՄ անդամ դառնալու համար, արդեն թեկնածու է դարձել, պաշտոնական խողովակներով տեղեկություն է գալիս, որ դառնալու է ԵՄ անդամ և պետք է պարտադիր իրավական ուժ ունեցող այդ մի համաձայնությունը»,- նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ դա կարող է լինել «անվտանգային բարձիկ»։ «Հանրաքվեն խոշոր տրամաչափի գործիք է և մենք պետք է հասկանանք, թե երբ ենք օգտագործում՝ սկզբո՞ւմ, թե՞ վերջում»,- ավելացրել է Եղոյանը։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ մշակել են և վերջնական ստորագրման են պատրաստում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր առաջնահերթությունները, որոնց մասին հայտարարվել է այս տարվա փետրվարին։

«Սա իր մեջ ներառում է ոլորտներ ու գործողություններ, որոնք առկա իրավապայմանագրային բազայից անդին են, այսինքն՝ քաղաքական հանձնառություն են ենթադրում, որը, եթե պահանջվի իրավական հանձնառության տեսքով ամրագրել, դա էլ հանգիստ կարող ենք անել»,- նշել է պատգամավորը։

Եղոյանը հավելել է, որ մի քանի ամսվա ընթացքում փաստաթուղթը վերջնական կհամաձայնեցվի և կստորագրվի։

Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ։ Հունիսի 21-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ իշխանությունները ԵՄ անդամակցության քողի տակ ցանկանում են Սահմանադրության փոփոխություններ անցկացնել։ Հունիսի 11-ին 4 կուսակցություն առաջարկել էր Եվրոպական միությանն անդամակցելու հարցով ՀՀ-ում 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե կազմակերպել։ 

Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+