Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:50

Երևանի քաղաքապետարանի նախկին ՔՊ պաշտոնյայի դեմ վարույթ է հարուցվել մոտ 1 միլիարդ դրամի չարաշահման համար․ ԶԼՄ

Երևանի քաղաքապետարանի նախկին ՔՊ պաշտոնյայի դեմ վարույթ է հարուցվել մոտ 1 միլիարդ դրամի չարաշահման համար․ ԶԼՄ

Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն, ՔՊ ներկայացուցիչ Հովհաննես Մանուկյանի դեմ վարույթ է հարուցվել մոտ 1 միլիարդ դրամի չարաշահման համար, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Թերթը հիշեցրել է, որ Մանուկյանը 2022 թ․ փետրվարից 1 տարի զբաղեցրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն, սակայն նրան շաբաթներ առաջ պաշտոնանկ են արել։ Քրեական վարույթը վերաբերում է աղբահանության ոլորտին։

Լրատվականի տվյալներով՝ դեռ 2 ամիս առաջ  քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն ստուգումներ էր իրականացրել աղբահանության ՀՈԱԿ-ում և հայտնաբերել լուրջ թերացումներ։ Վերահսկողականի պետն այդ բացահայտումների մասին զեկուցել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ գործակարգավարականի ժամանակ, և դրանից հետո Մանուկյանն ազատվել էր «Երևանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնից։

Թերթի աղբյուրի տեղեկությամբ՝ Մանուկյանն Ավինյանի մտերիմներից է, սակայն այս չարաշահումների մասին սկսել են խոսել։

«Առհասարակ՝ քաղաքապետարանը դարձել է կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող հիմնարկը, և Ավինյանը որոշել է մեկին զոհաբերել՝ պայքարի իմիտացիա անելով»,- գրել է թերթը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+