Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

Ցուցարարների ու ոստիկանների բախումներից տուժած 6 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ

Ցուցարարների ու ոստիկանների բախումներից տուժած 6 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ

Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով ՀՀ բժշկական հաստատություններում դեռևս 6 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ, Armenia Today-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Ըստ Ծատրյանի՝ բուժառուներից 2-ի վիճակը միջին ծանրության է, իսկ 4-ինը՝ թեթև կայուն։ Ծատրյանը չմանրամասնեց, թե ովքեր են այդ բուժառուները։

Հունիսի 13-ին Առողջապահության նախարարությունն Armenia Today-ին հայտնել էր 100 տուժածի մասին, որից 17-ը, ոստիկանության հաղորդմամբ, ՆԳՆ աշխատողներ են։ 

Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հանրահավաք՝  կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, երբ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։

Հավաքի ընթացքում տեղի էր ունեցել երկու բախում ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջև։ Բախման ժամանակ, ինչպես հայտնել էր Armenia Today-ի թղթակիցը, ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, այդ թվում, լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով կան տուժածներ, ցուցարարներից մեկի ձեռքի մատներն անդամահատել են։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+