Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:35

Հայաստանյան պատվիրակության՝ Բուչա այցի պատճառով ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Երևանին

Հայաստանյան պատվիրակության՝ Բուչա այցի պատճառով ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Երևանին

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին՝ կապված Հայաստանից պատվիրակության՝ ուկրաինական Բուչա քաղաք այցի հետ, NEWS.ru-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա գնահատում ենք որպես պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ։ Մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նրանց օգնության փոխանցմամբ և այնտեղ Ռուսաստանի հասցեին արված անթույլատրելի արտահայտություններով»,- հայտարարել է Զախարովան։

Զախարովան «հիշեցրել է, որ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակիցն է, ուստի նրա արձագանքը միանգամայն բացատրելի է»:

Հունիսի 3-ին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը և Ուկրաինայում ՀՀ դեսպանը հանդիպել են Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև «ցավալի» է անվանել այն փաստը, որ հայկական իշխանությունները համերաշխություն են հայտնում վարչական շրջանի ղեկավարի հայտարարություններին:

«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ և միշտ պատրաստ ենք աջակցել Բուչային և մարտական գործողություններից տուժած մյուս համայնքներին»,- ասված էր Տեր-Մարգարյանի հայտարարության մեջ: Նշվում էր նաև, որ այցի շրջանակում հյուրերը «ծաղիկներ են դրել և հարգել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ»։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայկական կողմին կոչ էր արել կիսվել այն մարդկանց ցուցակով, ովքեր, ուկրաինական կողմի տվյալներով, զոհվել են Բուչայում: Զախարովայի խոսքով՝ ինքը տեսել է հաղորդագրություններ, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Բուչա:

«Անշուշտ, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որոնք Կիևի ռեժիմը վերագրել էր, իբր, ռուսական բանակին։ Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը կկիսվի ռուսական կողմի հետ այդ մարդկանց ցանկով։ Մենք երկու տարի է՝ չենք կարող հասնել նրան, որ ինչ-որ մեկը, ներառյալ՝ ՄԱԿ-ը, տվյալներ տրամադրեն այնտեղ զոհված մարդկանց ցուցակով»,- հայտարարել է Զախարովան։

Այս հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանից որևէ պատվիրակություն չի գնացել Բուչա, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ՌԴ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցեն, օրինակ, Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները։ Կարող եմ 100 հազարից ավելի փախստականների անուններ փոխանցել այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ առաքելություն էին ծավալում»,- նշել է Սիմոնյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+