Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում պարտվել է 145-րդ ռակետ Յոզեֆ Կովալիկին, հայտնել է РИА Новости-ն։
18-րդ տեղն զբաղեցնող Խաչանովը նախորդ տարի կարողացել էր դուրս գալ առաջնության քառորդ եզրափակիչ։ «Ռոլան Գարոսն» ընթանում է մայիսի 26-ից և կավարտվի հունիսին։
Փետրվարին Խաչանովը դարձել էր Դոհայում ընթացող ATP մրցաշարի հաղթող։ Մարտին նա և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը Լոս Անջելեսում բարեգործական խաղ էին անցկացրել՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանվածների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







