Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:12

Ավինյանը փորձում է տարանջատվել Փաշինյանից ու ՔՊ-ից․ ԶԼՄ

Ավինյանը փորձում է տարանջատվել Փաշինյանից ու ՔՊ-ից․ ԶԼՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առանձնանալու փորձեր է անում, գրել է «Հրապարակ»-ը։

Ըստ թերթի՝ մայիսի 28-ին, երբ ՔՊ ղեկավարությունը Հանրապետության տոնի կապակցությամբ ոստիկանների ուղեկցությամբ գնում էր դեպի Սարդարապատի հուշահամալիր, Տիգրան Ավինյանն Ապարանում էր գործարար Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ: Թերթը հրապարակել է լուսանկար, որտեղ նրանք միմյանց հետ թևանցուկ են։

Թերթը նշել է, որ նախորդ տարիներին Ալեքսանյանը բոլորովին այլ կազմի հետ է նշել տոնը։ Օրինակ՝ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանն ու նրա եղբայրը, Նապոլեոն Ազիզյանը, Վրեժ Մարկոսյանը, Վահրամ Մարտիրոսյանը և ՀՀԿ այլ անդամներ։

Փաշինյանն այս տարի Հանրապետության տոնին Սարդարապատ է այցելել ոչ թե առավոտյան, այլ կեսօրից հետո։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 27-ին երթով շարժվել էր դեպի Սարդարապատ ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հայտարարել մայիսի 28-ին Փաշինյանի մուտքը հուշահամալիր թույլ չտալու մասին։

Մայիսի 28-ի առավոտյան շարժումը հավաք էր իրականացրել Սարդարապատում, Բագրատ Սրբազանը Փաշինյանի՝ առավոտյան Սարդարապատ չայցելելը «վախի» նշան էր որակել։ Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր անցկացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+