Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:45

ՔԿ-ի ստուգումներից հետո ձերբակալել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցող գործարարին

ՔԿ-ի ստուգումներից հետո ձերբակալել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցող գործարարին

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք. 3 անձ ձերբակալվել է։ Գերատեսչությունը ձերբակալվածների անուններ չի նշում, նշվում են միայն անվան սկզբնատառերը։

«Տավուշը հանուն հայրենիքի»շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հարկային ստուգումներ են կատարել շարժմանն աջակցող գործարար Հայկ Շահնազարյանի գինու-կոնյակի գործարանում։

«Այսօր շատ պատվական մարդու, որ տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, հարկային խուզարկումներ կատարել և ձերբակալել։ Շահնազարյանի գինու-կոնյակի գործարանը, որ բացեիբաց մեր աջակիցն է, այսինքն՝ ոչ թե մեր, այլ ճշմարտության։ Այն եզակի գործարարներից է, որ անթաքույց է գործել, որովհետև մարդը հայրենիք ունի»,- ասել էր Գալստանյանը։

Ըստ ՔԿ-ի՝ գինու և կոնյակի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Շ…» (Շահնազարյան-խմբ․) ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձի՝ Հ.Շ.-ի և գլխավոր հաշվապահի՝ Մ.Ա.-ի հետ 88.190.429 ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում մտցրել է խեղաթյուրված տվյալներ և իրականացրել փողերի լվացում:

ՔԿ-ն հայտնում է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Շ.-ի, Հ.Շ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, պատժվում է մինչև 8 տարի ժամկետով ազատազրկմամբ) անրային քրեական հետապնդում հարուցելու համար, որոնք բավարարվել են:

«Նշված անձինք ձերբակալվել են»,- հայտնում է ՔԿ-ն և հավելում, որ ընկերության գործունեության և մեղադրյալների բնակության հասցեներում կատարվել են խուզարկություններ։ Նախաքննությունը շարունակվում է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+