Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:24

Վահագն Չախալյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Վահագն Չախալյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, որին ու ևս 4 անձի ոստիկանները ձերբակալել էին մայիսի 16-ին կառավարության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ, ազատ է արձակվել, սակայն նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել, հայտնել է Չախալյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվեց։ Որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է փաստաբանը։

ՔԿ-ից ավելի ուշ մանրամասնել են, որ Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ ՔԿ-ից հայտնել են նաև, որ ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Մայիսի 16-ին Չախալյանին և կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի 4 մասնակցի Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով)։ Ըստ ՔԿ-ի` Չախալյանը, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել էր վերջինիս հետ, ապա ևս մի քանի անձանց հետ սկսել էր քաշքշել քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։ Վեճը դադարել էր ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+