Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:44

«Հայաքվե»-ն նամակ է փոխանցել ԳԴ` սահմանազատման հանձնաժողովի՝ լիազորությունների չարաշահման հաղորդմամբ

«Հայաքվե»-ն նամակ է փոխանցել ԳԴ` սահմանազատման հանձնաժողովի՝  լիազորությունների չարաշահման հաղորդմամբ
«Հայաքվե» նախաձեռնության ակտիվիստները հաղորդագրություն են փոխանցել Գլխավոր դատախազությանը, ըստ որի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունները։ Այս մասին լրագրողներին ասաց նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Նա ընդգծեց, որ խոսքը հանցագործության մասին է. «Այս գործընթացը, որն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հայտարարությունների հիման վրա, անօրինական է»,- նշեց Չալաբյանը։ Նա պարզաբանեց, որ Հայաստանի սահմանները, ըստ օրենքի, կարող են որոշվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ «Եթե միջազգային պայմանագիր կնքվի, պետք է այնուհետև Սահմանադրական դատարանի կողմից հաստատվի և վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Դա միջազգային ստանդարտ պրոցեդուրան է»,- պարզաբանեց ակտիվիստը։ Բացի այդ, երկրի տարածքի փոփոխության հարցերը, ըստ Սահմանադրության, լուծվում են հանրաքվեի միջոցով, և սահմանազատումը պետք է իրականացվի միաժամանակ ողջ սահմանի պարագծով, այլ ոչ թե առանձին հատվածներում։ «Քանի որ ՀՀ իշխանությունները ընթացակարգերից ոչ մեկը չեն իրականացրել, կառավարական հանձնաժողովի աշխատանքը կոպտորեն խախտում է օրենքը, իսկ հանձնաժողովն ինքը գերազանցում է իր լիազորությունները»,- ասել է Չալաբյանը։ ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+