Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:09

Հայաստանը «Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը

Հայաստանը «Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը 8-րդ տեղն է զբաղեցրել Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ-2024» երգի 68-րդ մրցույթի եզրափակչում, տեղեկանում ենք մրցույթի կայքից: Խումբը հանդես է եկել Jako երգով, որի կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանը և մուլտինստրումենտալիստ Լուի Թոմասը: Հայաստանի ներկայացուցիչները ելույթ են ունեցել 19-րդ համարի ներքո և ստացել են 183 միավոր հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքներով: Առաջին տեղն զբաղեցրել է Շվեյցարիայի մասնակիցը, Nemo-ն ՝ the Code երգով, երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Խորվաթիայի պատվիրակը (երգչուհի Baby Lasagna-ն ՝ RIM Tim Tagi Dim երգով) և Ուկրաինայի ներկայացուցիչը (դուետ Alyona Alyona (Ալյոնա Սավրանենկո) և Jerry Heil (Յանա Շեմաևա) «Teresa & Maria»): Եզրափակչում հանդես են եկել Հայաստանը, Լատվիան, Ավստրիան, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան, Շվեդիան և Ուկրաինան, ինչպես նաև կազմակերպիչ 5 երկրների՝ Իտալիայի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի պատվիրակները։ Նիդերլանդների պատվիրակը, որը ևս պետք է հանդես գար եզրափակչում, որակազրկվել է՝ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ լրագրողի հետ ունեցած միջադեպի պատճառով։ Մարտի 9-ին հայտնել էինք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը։ Մայիսի 9-ին «Լադանիվա» խումբն անցել էր մրցույթի եզրափակիչ փուլ։ Մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով՝ Ադրբեջանը չէր անցել եզրափակիչ փուլ։ Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը հորդորել էր չզարմանալ «Եվրատեսիլ-2024» մրցույթում Հայաստանի հաղթանակով։ Երգչուհին «Լադանիվայի» ստեղծագործությունն անվանել էր «համակովկասյան երգ» և հավելել, որ նրա մեջ հայկական ոչինչ չի տեսնում։ 2023թ․ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (էլեն Երեմյանը) Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Future Lover երգով զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+