Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:47

«Մեր օրակարգն անփոփոխ է»․ Տավուշից մեկնարկած երթի 3-րդ օրը՝ Սևանից

«Մեր օրակարգն անփոփոխ է»․ Տավուշից մեկնարկած երթի 3-րդ օրը՝ Սևանից

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթի 3-րդն սկսել է Սևանի թերակղզու խաչմերուկից։ Դեպի Երևան երթը Երևան-Սևան մայրուղով շարժվում է դեպի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, որտեղ նախատեսում են լինել ժամը 18։00-ին։

Շարժման անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը լրագրողներին հայտնել է, որ իրենց օրակարգն անփոփոխ է՝ շարունակում են դեմ լինել սահմանազատմանն ու Ադրբեջանի հետ հաշտության օրակարգին։

Պետրոսյանը փակագծեր չի բացել՝ նշելով, որ մինչև մայիսի 9-ը, որը Երևան հասնելու վերջնաժամկետն է, ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի։

«Ես առավել քան համոզված եմ, որ շարժմանը կհաջողվի կասեցնել գործընթացները։ Պետականության կազմաքանդման գործընթացը պետք է կասեցվի»,- հավելել է նա։

Զոհված զինծառայող Դավիիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը, երթի մեկնարկից առաջ լրագրողներին հայտնել է, որ հետքայլի տեղ այլևս չկա։

«Այլևս սպասելու տեղ չունենք։ Ի՞նչ անենք։ Նստենք ու նայենք, թե ինչպես է մեկ հոգին մեր երկիրը կործանո՞ւմ»,- նշել էր Գևորգյանը։

Շարժումը հայտարարել է նաև «Դեմ ես խավարին՝ լույս վառիր» ակցիայի մասին։ Նրանք քաղաքացիներին առաջարկել են մայիսի 6-ից սկսած օրվա լուսավոր ժամերին ավտոմեքենաները վարեն միացված լույսերով, իսկ երեկոյան՝ 21:00-22:00-ն, պատուհանների մոտ կամ բակում մոմ կամ լապտեր վառեն։

Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ի կեսօրին: Տավուշում ապրիլի 19-ի երեկոյան սկսվել էին մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները։ Տավուշից սահմանի սահմանազատում սկսելու և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման դեմ նրանք փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի և փակել դեպի գյուղ տանող ճանապարհը:

ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։ 

Մանրամասները՝ տեսանյութերում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+