Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:17

Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել

Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել

Հայ դատի համակարգում  գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և Ֆինանսների նախարարություն, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ 

Նշվում է, որ 7 դիմում ներկայացվել է Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմապերպությունների, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրավմամբ։

«Այս դիմումներն ուղղակի արձագանք են արցախյան պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց գագաթնակետն Արցախի էթնիկ զտումն էր և բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը»,- ասված է հայտարարությունում:

Անդրադառնալով այս գործերի ներկայացմանը՝ Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը նշել է, որ Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար արդարադատության իրականացմանը։

««Մագնիցկու գլոբալ ակտի» շրջանակում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարուցմամբ՝ մենք նպատակ ունենք մեղավորներին պատասխանատվության ենթարկել իրենց գործողությունների համար և ապահովել արդարադատության իրականացումը»,- նշել է նա։

Հայկական իրավական կենտրոնն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դեմ՝ ներառյալ ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Կենտրոնն ընդգծել է՝ արցախահայության, Հայաստանի և ողջ հայության դեմ իրականացված վայրագությունները պահանջում են արագ և հաստատակամ արձագանք՝ արդարադատության ապահովման և ապագա վայրագությունների կանխման համար:

«Հաշվի առնելով ամերիկյան օրենսդրությամբ նախատեսված՝ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ընթացակարգերի բարդ բնույթը և իրավաքաղաքական համապատասխան գործընթացների ապահովման հրամայականը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից անցնող ամիսների ընթացքում ձեռնարկվել են ԱՄՆ պետդեպարտամենտի վրա կոնգրեսական ճնշման ապահովմանն ուղղված գործողություններ, որոնք զուգորդվել են այս աշխատանքներում նաև ամերիկահայ համայնքի ներգրավմամբ և կոնգրեսականների հետ համայնքային աշխատանքով»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ այդ աշխատանքի առաջին արդյունքը հայտնի էր դարձել արդեն նախորդ շաբաթ, երբ շուրջ 20 օրենսդիրի երկկուսակցական խումբը՝ Դինա Տիտուսի և Գուս Բիլիրակիսի առաջնորդությամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ էր դրել ադրբեջանցի նույն պաշտոնյաների դեմ թիրախային պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի նախագիծ։

Առաջարկվող օրինագիծը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայում իրականացնել, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում՝ պարզել, թե արդյոք օրինագծում թվարկված ադրբեջանցի պաշտոնյաները համապատասխանո՞ւմ են ԱՄՆ գործող օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների չափանիշներին, այդ թվում՝ «Մագնիցսկու գլոբալ պատժամիջոցների» ակտին և հարակից այլ իրավակագրավորումներին:

Օրինագծում նշված ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների ցուցակը կազմել է Հայկական իրավական կենտրոնը՝ համագործակցելով «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» իր գործընկերների հետ, որոնք ստուգել են նշված անձանց մեղսակցությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ կատարելու գործում։

«Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» ակտը, որն ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից 2016թ․, ԱՄՆ կառավարությանը լիազորում է վիզային արգելքներ և ակտիվների սառեցում սահմանել օտարերկրյա պետական պաշտոնյաների և անհատների նկատմամբ, ովքեր պատասխանատու են խոշորամասշտաբ կոռուպցիայի կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Վաշինգտոնում տեղակայված Հայկական իրավական կենտրոնը շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է արդարադատություն իրականացնել Հայոց ցեղասպանությունից ու դրա հետևանքներից բխող մարդու իրավունքների խախտումների համար, նպաստել հայկական պետականության անվտանգությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+