Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:04

Ժերար Դեպարդիեին ազատ են արձակել. հայտնի է նրա դատավարության օրը

Ժերար Դեպարդիեին ազատ են արձակել. հայտնի է նրա դատավարության օրը

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով ավելի վաղ սեռական բռնության մեղադրանքով ձերբակալվել էր ոստիկանության կողմից, ազատ է արձակվել կալանքից, տեղեկացնում է Коммерсантъ-ը:

Ժերար Դեպարդիեին սեռական բռնության մեջ մեղադրում են երկու կանայք։ Նրանց խոսքով՝ առաջին դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին «Մոգը և սիամացիները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երկրորդը՝ 2021 թվականին՝ «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 75-ամյա դերասանը հերքում է բոլոր մեղադրանքները։

2023 թվականի աշնանը France 2 հեռուստաալիքով հեռարձակվել էր «Լրացուցիչ հետաքննություն» վավերագրական ֆիլմը, որում չորս կանայք պատմել էին Ժերար Դեպարդիեի կողմից սեռական բռնության մասին։ Անցյալ տարվա դեկտեմբերին ֆրանսիացի դերասանուհի Էլեն Դարոզը Դեպարդիեին մեղադրել էր 2007 թվականին նկարահանման հրապարակում սեռական ոտնձգությունների մեջ: Իսպանացի լրագրող Ռութ Բասան հայտարարել էր, որ դերասանն իրեն բռնաբարել է 1995 թվականին:

Դեպարդիեի նկատմամբ սեռական ոտնձգությունների գործով դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերին՝ Ֆրանսիայում, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փարիզի դատախազությանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի ոստիկանությունը սեռական ոտնձգությունների գործով ձերբակալել է Դեպարդիեին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+