Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:43

Ոսկեպարցիները հայտնել են գյուղի մերձակայքում ադրբեջանցիների հայտնվելու մասին

Ոսկեպարցիները հայտնել են գյուղի մերձակայքում ադրբեջանցիների հայտնվելու մասին

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, այդ մասին «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը տեղեկացել է Ոսկեպարի բնակիչներից։ 

«Ադրբեջանցիներին նկատել են Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքում՝ ապրիլի 23-ին։ Տեղեկանալով այդ մասին՝ մենք դադարեցրել էինք մեր ակցիան Դիլիջանում և անմիջապես շարժվել դեպի Ոսկեպար։ Գյուղացիները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցիները եկեղեցուց այն կողմ ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել, այդ թվում՝ ծառեր են կտրել»,- լրագրողներին պատմել է պատգամավորը։

Սահմանի այդ հատվածում տեղակայված Ադրբեջանի սահմանապահ զորքերն, ըստ Դանիելյանի, իրականում բանակային ստորաբաժանումներ են։

«Այսինքն՝ իրենց բանակի զինծառայողները սահմանապահի համազգեստ են հագել։ Սահմանապահների անվան տակ ադրբեջանցիներն առաջ են գալիս ու դիրքավորվում իրենց համար հարմար տեղերում։ Վտանգն այն է, որ ցանկացած պահի, այսպես կոչված, սահմանապահ ադրբեջանցիները, շատ ավելի լավ դիրքերից կարող են հարձակում գործել»,- ասել է Դանիելյանը:

Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ Բերքաբեր գյուղի հատվածում հայկական կողմն ակտիվ աշխատանքներ է իրականացնում սահմանազատման ուղղությամբ, որի մաս է կազմում տարածքների ականազերծումը:

ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 26-ի դրությամբ 28 սահմանային սյուն է տեղադրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+