Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:51

Պահեստազորի գնդապետը խոսել է տավուշցիների հետ հանդիպմանը Փաշինյանի հայտարարությունների մասին

Պահեստազորի գնդապետը խոսել է տավուշցիների հետ հանդիպմանը Փաշինյանի հայտարարությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ իր վերջին հանդիպմանը հակասական հայտարարություններ է հնչեցրել, News.am-ի հետ զրույցում հայտնել է Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Նա նշել է, որ վարչապետի հայտարարությունները տարաձայնություններ են առաջացրել գյուղի բնակիչների շրջանում։

Նրա խոսքով՝ Փաշինյանը Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ բան: «Ոսկեպարում գյուղացիներին ասել է, որ Բերքաբերի մի կտորը՝ 850 հեկտար հողը, կփոխարինվի Ոսկեպարի ներքին հատվածով, հակառակորդը Բերքաբերում գետից այս կողմ չի անցնի: Բերքաբերում էլ ասել է՝ դուք ձեր հողի տերն եք, ոչ մի զիջում չի լինելու»,- նշել է Մախսուդյանը:

Նա հայտնել է, որ երկու գյուղի՝ Ոսկեպարի և Բերքաբերի ժողովրդի միջև տարակարծություն է առաջացել, տեղեկատվական պայքարել է սկսվել:

«Բերքաբերցիները ոսկեպարցիներին մեղադրում են իրենց գյուղի հողերը Ոսկեպարի հողերով փոխանակելու ցանկության մեջ, ոսկեպարցիներն էլ ասում են՝ ինչո՞ւ չփոխանակենք, եթե մեր տարածքներն ավելի վտանգավոր են: Խեղաթյուրված տեղեկություններ են ներկայացնում ժողովրդին, տարբեր մարդիկ էլ տարբեր  մեկնաբանություններ են տալիս»,- նրա խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:

Մախսուդյանի խոսքով՝ վարչապետը ոսկեպարցիների հետ զրույցում նաև ասել է, որ այլընտրանքային ճանապարհ են կառուցելու:

Ապրիլի 18-ին Փաշինյանը Բերքաբեր և Կիրանց գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ չի նախատեսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Նա նաև հայտարարել էր սահմանազատման հանձնաժողովներում վարչական շրջանների ղեկավարներին ընդգրկելու որոշման մասին։

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտարարել էր, որ ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափել և այն թողնել քաղաքացիների վրա։

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետը Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Վերջին երկու ամսվա ընթացքում սա Փաշինյանի երկրորդ հանդիպումն է տավուշցիների հետ: Նա այս տարի առաջին անգամ Տավուշ էր այցելել մարտի 18-ին և խոստացել 10 օր անց վերադառնալ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+