Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:26

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Փարիզին

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Փարիզին

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Փարիզին՝ հայտարարելով, որ «Բաքվի հետ սպառնալիքների և ճնշման լեզվով խոսելը ոչ մի արդյունք չի տա»: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն այդպես է մեկնակաբել Փարիզի՝ Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ում Ֆրանսիային մեղադրել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին խոչընդոտելու» և «իրավիճակը սրելու մեջ»։

Ապրիլի 16-ին Փարիզը հայտարարել էր Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է «վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից շարունակվող միակողմանի գործողությունների կապակցությամբ, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին ընդունել էր ու  ափսոսանք հայտնել Ադրբեջանի գործողությունների համար։ Ֆրանսիան վերահաստատել էր իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Նախկինում Ադրբեջանը բազմիցս քննադատել էր Փարիզի և Երևանի համագործակցությունը։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա էր հայտարարել։ Այս որոշումը կայացվել էր ի պատասխան Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի նկատմամբ  Բաքվի համանման քայլի։ ԶԼՄ-ները հայտնել էին նաև, որ ֆրանսիական հակահետախուզությունը բացահայտել էր ադրբեջանական հետախուզական ծառայություններին մոտ կանգնած ադրբեջանցի երկու «լրագրողի»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+