Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:35

ՌԴ-ի հետ քննարկել ենք ՀՀ-ում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վերագործարկման հարցը․ Փաշինյան

ՌԴ-ի հետ քննարկել ենք ՀՀ-ում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վերագործարկման հարցը․ Փաշինյան

ՌԴ կառավարության մեր գործընկերների հետ քննարկել ենք «Գույք՝ պարտքի դիմաց» օպերացիայով դաշնակցին տրված Հայաստանի հինգ խոշորագույն ռազմավարական կարողությունների պոտենցիալն օգտագործելու և ներդրումներ կատարելու հարցը, ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ քննարկել են ոչ թե դրանց դիմաց վճարելու և հետ վերադարձնելու, այլ ներդրումներ կատարելու հարցը։ «Այդ կարողությունների պոտենցյալն, ըստ էության, օգտագործված չէ, շատ բաներ կան՝ ուղղակի դռները փակած են»,- ասաց վարչապետը։

Բագրատյանն առաջարկեց օգտագործել, օրինակ, «Մարս» գործարանը, որը 35 000 քառակուսի մետր տարածք ունի, ժամանակին 7000 աշխատատեղ է ապահովել, իսկ այսօր ՏՏ ոլորտը զարգացնելու լավագույն վայր է, գուցե օգտագործման պայմանով վերադարձվի Հայաստանին, որպեսզի պարապուրդի չմատնվի։ Փաշինյանը պատասխանեց, որ հարցը քննարկել է անձամբ ՌԴ վարչապետի հետ։

«Ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են և այսօր դրա չնչին տոկոսն է, որ որևէ ձևով զբաղված է։ Հետևաբար, դուք ճիշտ եք։ Այդ հզորությունը պետք է աշխատի, որպեսզի ծառայի տնտեսական զարգացմանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ ասելով, որ թեև դրանք իրենց լավագույն ժամանակը չեն ապրում, սակայն Հայաստանի մեղքը հարաբերությունների վատթարացման մեջ չկա, և Հայաստանը կատարել է իր բոլոր դաշնակցային պարտավորությունները։

«Այսօր ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որ մեր գործընկերները կարող են մեզ մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ։ Ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել և կա մեր հարաբերությունների մեջ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ վերլուծելով ՌԴ-ի հետ ներկա հարաբերությունները՝ կարելի է արձանագրել, որ պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։

«Դա տեղի է ունենում, և պետք է ամեն ինչ անել այդ տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար, և մենք ՌԴ-ի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,- ասաց վարչապետը։

Ապրիլի 5-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հրահրել նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճի։

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել էր, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացման համար առաջիկա չորս տարում, Բլինքենն, իր հերթին, հայտարարել էր Հայաստանին 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու ԱՄՆ պատրաստակամության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+