Երևանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 27-ամյա երիտասարդ է վիրավորվել, գրում է shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ ապրիլի 5-ին՝ ժամը 22:30-22:50-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի փողոցի թիվ 35 շենքի բակում Երևանի բնակիչ 35-ամյա Մանուկ Պետրոսյանն իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակել և կրծքավանդակի շրջանում վիրավորել է Ստեփան Ս.-ին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Մալաթիայի բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







