Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:44

Ադրբեջանի հռետորաբանությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ադրբեջանի հռետորաբանությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտնել է Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի կողմից իրավիճակը սրելու փորձերի մասին Ադրբեջանի կեղծ զեկույցների թեմայով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկման մասին։

«Մենք խոսեցինք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր Ադրբեջանի կողմից կասկածի տակ է դրվում։ Եվ ասեմ, թե որքան անհանգստացած ենք՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի հռետորաբանությունը դուրս է գալիս վերահսկողությունից, և մենք տեսնում ենք, որ Բաքվից է՛լ ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր են դուրս գալիս, և նրանք հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար՝ չնայած այն փաստին, որ Հայաստանը տարածաշրջանում, թերևս, միակ երկիրն է, որը ցանկանում է և փորձում է խուսափել (պատերազմից-խմբ․)»,- ասել է Սեժուրնեն։

Նա Հայաստանի դեմ ադրբեջանական նմանատիպ քարոզչությունը համեմատել է Ուկրաինայի հասցեին Ռուսաստանի մեղադրանքների հետ և Բլինքենին կոչ արել «հատուկ ուշադրություն դարձնել» խնդրին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարություններն «անհիմն» է անվանել: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ֆրանսիայի նպատակն է «ակնհայտ լարվածություն ստեղծել տարածաշրջանում և խոչընդոտել խաղաղության գործընթացին»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Գերատեսչությունը նաև ապատեղեկատվություն էր անվանել երկու երկրների սահմանին զորքերի կուտակումների մասին Բաքվի ապրիլի 1-ի հայտարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+