Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:00

Էրդողանն ընդունել է ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության պարտությունը

Էրդողանն ընդունել է ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության պարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է, որ իր կուսակցությունը մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների՝ խոշոր քաղաքների քաղաքապետերի ընտրություններում պարտություն է կրել, հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։

Նա ընդգծել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հարգում է ժողովրդի ընտրությունը։

«Ցավոք, մենք չստացանք ցանկալի արդյունքներ, բայց, իհարկե, կհարգենք ժողովրդի որոշումը և այն կասկածի տակ չենք դնի»,- հայտարարել է Էրդողանը։

Ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ բացի Ստամբուլում և Անկարայում իր դիրքերը պահպանելուց՝ կարողացել է հաջողությունների հասնել այլ քաղաքներում ևս, որոնցում նախկինում ավանդաբար հաղթել էր ԱԶԿ-ն։ Կուսակցությունը հայտնել է, որ հաղթանակել է այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Իզմիրը, Բուրսան, Անթալիան և Ադանան:

Հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ, նախնական տվյալներով՝ Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը ընտրություններում ստացել է 37,3%, ԱԶԿ-ն՝ 35,7% ձայն, ինչը նշանակում է, որ Էրդողանի կուսակցությունը շուրջ 20 տարվա ընթացքում առաջին անգամ պարտվում է։

Մարտի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայում ընտրությունների ժամանակ 1 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+