ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արգենտինյան Todo Noticias հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։
Նա նշել է, որ դաշինքի հետ Հայաստանն արդեն ունի համագործակցություն և մասնակցում է Աֆղանստանում խաղաղության պահպանման գործողություններին։
Անդրադառնալով Հայաստանի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին՝ Միրզոյանը նշել է, որ «հայերն իսկապես եվրոպական ձգտում ունեն» և հիշեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասած խոսքերն այն մասին, որ «Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։
Մարտի 19-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյնաը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ և դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







