«Մաշինա վրեմենի» խումբը, որն այս տարի տոնում է հիմնադրման 55-ամյակը, ապրիլի 13-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա մեծ համերգային ծրագրով:
Կհնչեն 1970-ից մինչև 2020 թվականներին ծնված հիթերը, նաև՝ նոր երգեր: Խմբի անդամներն են Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Վալերի Եֆրեմովը։
«Մաշինա վրեմենի»-ն ռուսական ռոքի ամենահայտնի խմբերից մեկն է։ Այն հիմնադրել են Անդրեյ Մակարևիչն ու Սերգեյ Կավագոէն՝ 1969 թվականի մայիսի 27-ին: Խմբի ստեղծագործություններում համադրված են ռոքը, բլյուզը, ռոքնռոլը և հեղինակային երգի տարրերը։ Խմբի անփոփոխ առաջնորդն է Անդրեյ Մակարևիչը, որը երգերի տեքստերի ճնշող մեծամասնության հեղինակն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







