Վրաստանի արևմտյան հատվածում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Newsgeorgia-ն՝ հղում անելով երկրի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։
Սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 17:44-ին Ռաչայի շրջանի Օնի քաղաքից 10 կմ հեռավորության վրա 4,8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։ Մի քանի րոպե անց՝ ժամը 17:50-ին, նույն տարածքում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ։
Առաջին դեպքում օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա, իսկ երկրորդում՝ 10 կիլոմետր։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







