Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:05

Մեկ օրում ավտովթարների հետևանքով 7 հոգի է մահացել

Մեկ օրում ավտովթարների հետևանքով 7 հոգի է մահացել

Մեկ օրում 7 հոգի է մահացել երկու ավտովթարի հետևանքով, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նա նշել է, որ Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել 3 մարդու կյանք խլած ավտովթար, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երևան-Արմավիր ճանապարհին միմյանց են բախվել Արմավիրի մարզի 34-ամյա բնակչի վարած «Lexus» մակնիշի և նույն մարզի 34-ամյա մեկ այլ բնակչի վարած «VAZ 21723» մակնիշի ավտոմեքենաները։

Դրա հետևանքով երկու վարորդներն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի բժշկական կենտրոն», իսկ «VAZ 21723» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները՝ Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի 39-ամյա, 35-ամյա և 38-ամյա բնակիչները, ստացված վնասվածքներից տեղում մահացել են: Բուժօգնության տեղափոխված վարորդների առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Գերատեսչությունը հավելում է, որ կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ: Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Միջոցներ են ձեռնարկվում վթարի առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ, այդ նպատակով նաև հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:

Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Սյունիքում ողբերգական ավտովթարի հետևանքով ընտանիքի 4 անդամ է մահացել։ ՔԿ-ն պարզել էր, որ «VAZ 21063»  և «Opel Astra 1.6» մեքենաների բախման պատճառով «VAZ 21063»-ում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 38-ամյա վարորդն ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 4 ուղևորները՝ նրա 35-ամյա կինը, 11-ամյա որդին, կնոջ 68-ամյա հորեղբայրը և վերջինիս 67-ամյա կինն ստացած այրվածքներից տեղում մահացել են: Վարորդի առողջական վիճակը, ՔԿ տվյալներով, բավարար է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+