Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում՝ քվեաթերթիկների 60%-ի մշակումից հետո 87,26 % ձայներով առաջատար է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մյուս թեկնածուներ Նիկոլայ Խարիտոնովն ունի ձայների 4,18 %, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,99 %, Լեոնիդ Սլուցկին՝ 3,12 %։ Ընտրողների ընդհանուր մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 20.37-ի դրությամբ կազմել է 74.22%:
Ռուսաստանի նախագահի ընտրություններն անցկացվել են մարտի 15-17-ը: Թեկնածուներն են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:
Երևանում ՌԴ նախագահի ընտրության վերջին օրը բազմակիլոմետրանոց հերթեր են եղել։ Ընտրությունների անցկացման նպատակով Հայաստանում 5 ընտրատեղամաս է բացվել։ Երկու ընտրատեղեմաս՝ Երևանում, 1-ը՝ դեսպանության շենքում է, 1-ը՝ «Էրեբունի» ավիաբազայում։ Երեք ընտրատեղամաս բացվել է Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայում և ՌԴ հյուպատոսության շենքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







