Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:34

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ առաջնորդներին կոչ են արել պաշտպանել Արցախի ժառանգությունը

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ առաջնորդներին կոչ են արել պաշտպանել Արցախի ժառանգությունը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային պաշտպանել Արցախի հայկական ժառանգությունը՝ որպես «Եվրոպական ժառանգության հիմնարար մաս», X-ի իր էջում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը:

Նրանք ահազանգում են, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հազարամյա մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի տակ։

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած մարդկային ողբերգությունը` մենք ձեզ կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի հայկական, հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը Եվրոպական մակարդակով ապահովելու, պաշտպանելու համար, այդ թվում՝ Ալիևի վարչակարգին վերջնաժամկետ սահմանել՝ միջազգային դիտորդական, գնահատման և փաստահավաք առաքելությունների մուտքը տարածաշրջան թույլ տալու նպատակով»,- նշվում է հրապարակված կոչի մեջ:

ԵՄ առաջնորդներին ուղղված նամակն ստորագրել են Ֆրանսիայից՝ Նատալի Լոիզոն և Ֆրանսուա-Քսավյե Բելամին, Սլովակիայից՝ Միրիամ Լեքսմանը, Լիտվայից՝ Յուոզաս Օլեկասը, Ավստրիայից՝ Լուկաս Մանդլը։ Նրանք առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության վայրերից յուրաքանչյուրում տեղադրվեն 24-ժամյա տեսահսկման տեսախցիկներ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար:

Պատգամավորները նաև կոչ են արել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ միջազգային մեխանիզմներով հայրենիք վերադառնալու իրավունքը, որոնք կերաշխավորեն նրանց անվտանգությունը և պատժամիջոցներ կիրառել  Ալիևի վարչակարգի դեմ՝ Արդարադատության միջազգային դատարանի օրինական վճիռները չկատարելու համար: 

2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության։ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+