Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:07

Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանում կազմակերպելու նպատակով Հայաստանի հետ օդային միջանցք կստեղծի

Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանում կազմակերպելու նպատակով Հայաստանի հետ օդային միջանցք կստեղծի

Հնդկաստանը Հայաստանի հետ օդային միջանցք կստեղծի՝ ռազմավարական կարևորության արտահանում կազմակերպելու նպատակով, հայտնել է IADN-ը X-ի միկրոբլոգում:

Նշվում է, որ այդ նպատակով HAL & CONCOR ընկերությունը հիմնել է HALCON միավորված աշխատանքային խումբը։ «Սա կամրապնդի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

HALCON-ն արդեն իրականացրել է ռազմավարական օդային բեռների առաջին արտահանումը Հայաստան, հաղորդում է India Defense կայքը։

The Geopolitics-ը գրել էր Եվրասիական ռազմավարական դաշինք ստեղծելու համար Հայաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի ներուժի մասին։

Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը սպառազինության մատակարարման ոլորտում ՀՀ-ի հիմնական գործընկերներ էր անվանել Հնդկաստանին ու Ֆրանսիային։

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր էին կնքել հայկական կողմին մոտ 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին, ըստ լրատվամիջոցների՝ պատվերը ներառում էր հնդկական արտադրության Pinaka MLRS-ի երբևէ առաջին արտահանման առաքումը։ 2022 թվականի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հաղորդվել էր, որ օգոստոսին Հնդկաստանը Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի առաջին վեց հրետանային ATAGS համակարգերը։

2023 թվականի հունվարին՝ ըստ հնդկական լրատվամիջոցների, Երևանը կարող է գնել  հնդկական արտադրության ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Հայաստանը և Հնդկաստանը քննարկել էին Հայաստանի կողմից MRSAM և Akash համալիրների ձեռքբերման հարցը։ 2023 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից, բացի «Աքաշ» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգից, կգնի Bharat Dynamics ընկերության արտադրած 15 AAD համակարգ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+