Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:57

ԱԽ քարտուղարը դեմ է արտահայտվել ՀՀ-ի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավոր հայտին․ ԶԼՄ

ԱԽ քարտուղարը դեմ է արտահայտվել ՀՀ-ի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավոր հայտին․ ԶԼՄ

Մարտի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխաններից ՔՊ-ում եզրակացրել են, որ նա դեմ է Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավոր հայտին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«ՔՊ-ում տպավորություն են ստացել, որ ԱԽ քարտուղարը ոչ միայն կողմ չէ Հայաստանի՝ ԵՄ հայտին, այլև ճիշտ հակառակը՝ արևմտամետ պաշտոնյան դեմ է և ՔՊ-ականներին ոչ թե համոզել է, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ հոռետեսական պատասխաններով կասկածներ է առաջացրել նրանց մոտ»,- գրել է թերթը։

Միաժամանակ՝ նա հայտնել է, որ ՌԴ-ի դեմ ՀՀ իշխանությունների հայտարարությունները տալիս են իրենց արդյունքը։ Ըստ աղբյուրի՝ ՔՊ-ում զարմացել են Գրիգորյանի պատասխաններից։

«ԱԽ քարտուղարը նաև ասել է, որ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում։ Նա իր բացասական կարծիքն է հայտնել կտրուկ քայլերի հարցում, որի արդյունքում կարող են թե՛ Վերին Լարսը փակել հայ բեռնափոխադրողների առջև, թե՛ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծել: Գրիգորյանը հայտնել է, որ Արևմուտքը պատրաստակամություն չի հայտնել «դիվերսիֆիկացնել» Հայաստանի խնդիրները»,- հավելել է թերթը։

ԶԼՄ-ները մարտի 6-ին գրել էին, որ ՔՊ խմբակցության պատգամավորները Գրիգորյանին հրավիրել են ԱԺ՝ փակ հանդիպման։ Մարտի 5-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար մտադիր է դիմել ամենաուշը մինչև աշուն։ Փետրվարի 29-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու ՀՀ պատրաստակամության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+